Հանրապետության տարածքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում գիշերային ժամերին սպասվում է մինչև՝ -15, Սյունիքում՝ գիշերը՝ մինչև -4, ցերեկային ժամերին մինչև +12 աստիճան։
Երևանումհունվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24–ի ցերեկը մայրաքաղաքում կանխատեսվում է +8 աստիճան, հունվարի լույս 25–ի գիշերը՝ մինչև -5 աստիճան։