ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տնային կալանքների ոչ իրավաչափ լինելու հարցով։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Քերոբյանը մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024 թվականի փետրվարի 16-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը՝ երկու ամսվա ժամկետով։ Ավելի ուշ՝ ապրիլի 13-ին, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Քրեական գործի շրջանակներում ի սկզբանե եղել է 8 մեղադրյալ, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը՝ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։ Սակայն 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ գործը կարճվել է՝ հիմք ընդունելով նրանց գործուն զղջումը։