Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը․ Հեղաշրջում արեցիք, ձեր մարտական ընկերները գերեվարվեցին![]() 24 հունվարի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրացվող հարցին, թե ինչու գործող իշխանությունը չի զբաղվում Բաքվում պահվող գերիների խնդրով, մեղադրել է նրանց քաղաքական շահարկումների մեջ։ Ըստ նրա՝ ընդդիմությունը գնացել է պալատական հեղաշրջման, ստեղծել մի իրավիճակ, երբ Արցախի նախկին ղեկավարները գերեվարվել են, հայտնում է Auroranews.am-ը։ «Էդ բոլոր շահարկումները՝ թե ձեր քաղաքական օպոնենտներն են, ձեր հակառակորդներն են, դրա համար չեք ուզում ազատ արձակվեն և այլն, սա անմտություն է, կներեք: Ես կրկնում եմ, մենք ամեն բան անում ենք բոլոր հնարավոր հարթակներում՝ ապահովելու մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան։ Ընդդիմությունը մի հատ թող ինքը բացատրի, թե էդ ոնց եղավ: Սեյրան Օհանյանն ասում է՝ հանձնել եք մեր մարտական ընկերներին: Ես էլի պետք է կրկնեմ, դուք ձեր խմբակցությամբ գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ստեղծեցիք մի իրավիճակ, երբ որ ձեր կողմից նշանակված նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը, ինչի արդյունքում ձեր մարտական ընկերները գերեվարվեցին: Հիմա ո՞վ է հանձնել ձեր մարտական ընկերներին՝ դո՞ւք, թե՞ մենք»,–ասել է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ընթացող դատավարությանը և դրա վերաբերյալ պաշտոնական գնահատականի բացակայությանը, Հովհաննիսյանն ասել է, որ կա պաշտոնական գնահատական, պաշտոնատար անձանց կողմից հնչել են հայտարարություններ: «Ես ընդդիմությանը խորհուրդ կտամ ուշադիր լինեն: Տվյալ դատավարական ընթացքի վերաբերյալ հայտարարություններ հնչել են և միջազգային հարթակներում էլ շարունակում ենք ամենօրյա ռեժիմով պայքարել մեր հայրենակիցների վերադարձի համար»,–ասել է նա։ Նա հավելել է, որ ընդդիմության մեղադրանքները տեղին չեն և ավելի շատ «պաշտպանողական են, որ իրենք իրենց վրայից քցեն էն չարիքը, որը բերել են ԼՂ հայ ժողովրդի գլխին»: 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |