ԶԼՄ․ ՀԱՊԿ–ը շարունակում է ՀՀ–ին դաշնակից համարել![]() 24 հունվարի 2025 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ը, չնայած երկրի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) վերջին հայտարարությանը, շարունակում է ՀՀ–ին դաշնակից համարել։ Այդ մասին հայտնել է կազմակերպության աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։ Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում նշել էր, որ 2025 թվականին, հավանաբար, դեռևս կպահպանվեն 2024–ին Երևանի կողմից ՀԱՊԿ–ում մասնակցությունը սառեցնելու հիմքերը։ «Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Սակայն մենք շարունակում ենք Հայաստանը համարել դաշնակից և համագործակցում ենք Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», -նշել է աղբյուրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքին, քանի որ, ըստ նրա, կառույցի գործունեությունը սպառնալիք է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անվտանգության հարցերի շուրջ Վարշավայում անցկացված միջազգային համաժողովում նշել էր, որ Երևանը գնահատում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման ռիսկերը։ Սակայն Հայաստանը դեռևս վերջնական որոշում չի ընդունել այս հարցով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |