Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում ներկա է գտնվել The Washington Post պարբերականի կազմակերպած «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը:
Միջոցառման ընթացքում ներկա են գտնվել նաև տարբեր երկրների նախկին ու գործող ղեկավարներ։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: