Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 23–ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ կարևորելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ Նա ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը ՆԱՏՕ-ում և նրա ներդրումը տարածաշրջանային ընդհանուր նպատակների առաջմղման գործում։ Այդ մասին ասվում է Պետքարտուղարության կայքում։

Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման հրատապ հարցը։ Ռուբիոն վերահաստատել է Կովկասյան տարածաշրջանում լարվածության հաղթահարման կարևորությունը՝ կայունության և համագործակցության խթանման նպատակով։

Ռուբիոն շեշտադրել է նաև Սիրիայում ներառական անցումային գործընթացի անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ նոր կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ՝ կանխելու Սիրիայի վերածումը միջազգային ահաբեկչության աղբյուրի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---