Էստոնիայի խորհրդարանի նախագահը` տարածաշրջանի կայունությանն ուղղված ՀՀ քայլերի մասին․ ԵՄ-ն կաջակցի![]() 24 հունվարի 2025 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը գնահատում է այն, ինչ Հայաստանը ներկայում անում է տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ համոզված լինելով, որ դա գնահատել է նաև միջազգային հանրությունը, հայտնում է Արմենպրեսը: «Դա տպավորիչ է: Երբ ձեր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ինձ ասաց Հայաստանի հստակ դիրքորոշման մասին, որ դուք ցանկանում եք սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ես դրականորեն զարմացա և, իհարկե, սատարեցի դրան։ Հետո նա ինձ հրավիրեց Հայաստան: Ես ասացի, որ մենք պետք է իսկապես կենտրոնանանք դրա վրա՝ ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար: Եվ ես առաջարկեցի նրան կազմակերպել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների խոսնակների այց Հայաստան՝ իրականում քննարկելու հնարավորություններն այս ուղղությամբ և դեպի Եվրոպա տանող ճանապարհին: Եվ ես իսկապես ուրախ եմ այն պարզ քայլերի համար, որոնք դուք արդեն արել եք դեպի Եվրոպա։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պատկանում է Եվրոպային: Իհարկե, անելիքները շատ են: Դա երկար գործընթաց է, քրտնաջան աշխատանք է պահանջում»,–ասել է նա։ Հուսարը նաև ընդգծել է բարեփոխումների կարևորությունը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար՝ հավելելով։ «Կարծում եմ՝ հիմնականում պետք է պատրաստ լինեք, որ շատ բարեփոխումներ պետք է իրականացնեք։ Իսկ բարեփոխումների իրականացումը, իրականում, դրական երևույթ է ամբողջ հասարակության համար, որովհետև փոփոխությունները և հասարակության ուղղության փոփոխությունը լիովին նոր տրամադրություն են տալիս։ Ընթացքում բոլոր օրենսդրական կարգավորումներն ընդունելն ու այդ օրակարգը ստանձնելը կարող է բարդ լինել։ Երբեմն դա կարող է դժվար լինել: Սակայն վերջում այլևս չեք հիշում այդ դժվարությունները, այլ հիշում եք, որ անցաք այդ դժվարությունների միջով, արեցիք դա ձեր հասարակության համար, դուք ուժեղացրիք ձեր երկիրը, ձեր ժողովրդի կենսամակարդակը և այլն, և վերջում արդյունքը շատ դրական է»,–ասել է նա։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների և խաղաղության գործընթացի մասին՝ նա հավելել է. «Կարծում եմ՝ դուք արդեն շատ բան եք արել։ Եվ ես իրապես գնահատում եմ այն, ինչ Հայաստանը ներկայում անում է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Ես համոզված եմ, որ միջազգային հանրությունը դա գնահատել է։ Եվ աջակցություն կլինի ոչ միայն առանձին երկրներից, այլ նաև Եվրոպական միությունից ու այլ խոշոր միջազգային կազմակերպություններից։ Այն խաղաղության գաղափարախոսությունը, որ դուք ներկայում ունեք, ամենակարևորն է: Եթե խոսենք հակամարտությունների մասին, դուք բավականին առաջընթաց եք գրանցել»։ Անդրադառնալով հայ գերիների խնդրին, Հուսարը նշել է. «Ի վերջո, ցանկացած հակամարտության լուծում պետք է լինի լայն համաձայնությունն այն մասին, թե ինչպես շարունակել առաջ շարժվել։ Եվ ես տեսնում եմ, որ հայկական կողմից այդ ցանկությունն արդեն կա, դուք իսկապես ցանկանում եք շարունակել զարգացնել հասարակությունը և կառուցել հարաբերությունները հարևանների հետ։ Եվ կարծում եմ, որ սա ամենաուժեղ փաստարկն է՝ հակամարտության ամբողջական լուծման համար այնպես, որ մարդիկ շուտով վերադառնան իրենց տները»։ Էստոնիայի և Հայաստանի միջև համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, Հուսարը նշել է թվային հասարակության կառուցման ուղղությամբ համատեղ ջանքերը։ Նա ներկայացրել է նաև Էստոնիայի թվային ընտրությունների հաջողված փորձը, որը շարունակաբար կատարելագործվում է Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |