Ստամբուլում հայկական դպրոցի հին շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Ստամբուլում հայկական դպրոցի հին շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասի հայկական Դադյան դպրոցի հին շենքի վրա` շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել։

Պարզվել է, որ հարձակմանը մասնակցել է 2 կասկածյալ։ Նրանցից մեկը կրակել է դպրոցի ուղղությամբ, մյուսը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։ Դա հայտնի է դարձել տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունից, գրում է «Ակոսը»։

Դպրոցի շենքն այժմ օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։

Ոստիկանությունը պարզել է կասկածյալների ինքնությունը։ Նրանց ձերբակալելու ժամանակ իրավապահները խուզարկություն են իրականացրել, առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։ Պարզվել է նաև, որ կասկածյալներն ունեն քրեական անցյալ։

Դադյան դպրոցի շենքը պատկանում է Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին, որի նախագահ Մարի Յանջըի հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալները եղել են հարբած և կրակոցները պատահական են եղել։

Դեպքի հանգամանքները շարունակվում են քննվել իրավապահ մարմինների կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---