ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում![]() 24 հունվարի 2025 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծին։ Ըստ որոշման՝ նախագիծը ներառվելու է Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում՝ քննարկման համար։ Նստաշրջանն անցկացվելու է փետրվարի 11-14-ը։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |