Իրանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել Բաքվին![]() 24 հունվարի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ՝ նրան բողոքի նոտա է ներկայացվել, որը վերաբերում է իրանցի ուսանողների նկատմամբ Ադրբեջանի «որոշ շրջանակների» իրականացրած «անբարո գործողություններին»։ Այդ մասին հայտնել է IRNA պետական լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի, հանդիպման ընթացքում Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն բնութագրել է այս արարքները որպես «վնասակար»՝ ընդգծելով անհրաժեշտությունը պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին», հայտնում է «Ազատությունը»։ Նա նաև շեշտել է կրոնական գործիչների հանդեպ «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարի» կարևորությունը։ Նշվել է, որ «Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների վերաբերյալ՝ խոստանալով իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին»։ Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության, վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանից արտաքսել են 10 իրանցի ուսանողի՝ «անբարո վարքի» մեղադրանքով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |