Վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման համար 1000 պացիենտ անվճար նորագույն դեղեր է ստացել

Վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման համար 1000 պացիենտ անվճար նորագույն դեղեր է ստացել

PanARMENIAN.Net - 2024թ. ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան մոտ 1000 պացիենտի անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր` անվճար կարգով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Դեղերով ապահովվել են այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտները։

Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը` մոտ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:

«2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»,- գրել է նախարարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---