ՊԵԿ․ ՌԴ և Բելառուս մի շարք ապրանքներ տեղափոխելու համար պետք է ունենալ նավիգացիոն կապարակնիք

ՊԵԿ․ ՌԴ և Բելառուս մի շարք ապրանքներ տեղափոխելու համար պետք է ունենալ նավիգացիոն կապարակնիք

PanARMENIAN.Net - Այսուհետև որոշակի ապրանքներ Ռուսաստան կամ Բելառուս տեղափոխելիս անհրաժեշտ է ունենալ հատուկ նավիգացիոն կապարակնիքներ՝ նոր կարգավորումներին համապատասխան, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Կապարակնիքները նախատեսված է տրամադրել Վերին Լարսի անցակետում։ Սակայն, ըստ սահմանված ընթացակարգի, մինչ անցակետ հասնելը պահանջվում է նախապես գրանցվել համապատասխան հարթակում և կատարել անհրաժեշտ վճարումները։

Նշվում է, որ Միութենական Պետության գերագույն պետական խորհրդի որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ.

-ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208),

-ծխախոտային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2401, 2402, 2403, 2404),

-տրիկոտաժե ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 4303, 6101–6106, 6110),

-կոշկեղեն (ԱՏԳ ԱԱ 6401–6405),

-հեռախոսային ապարատներ, ապարատուրա, մոնիտորներ (ԱՏԳ ԱԱ 8517, 8519, 8521, 8525–8528),

-ապրանքներ, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են Բելառուսի Հանրապետությունում։»

Ավելի մանրամասն տեղեկատվությանը, ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքների ստացմանը, հանձնմանը և այլ հարցերին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---