Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա գործընկերության հարցեր

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա գործընկերության հարցեր

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անն-Մարի Դեկոտի հետ, հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել հայ-ֆրանսիական գործընկերության հետագա զարգացումը և երկու ժողովուրդների միջև հաստատված բարեկամական կապերի ամրապնդումը։

Բացի երկկողմ հարուստ օրակարգից, զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---