Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը խոսել է «Իրական Հայաստանի» ռազմավարության մասին![]() 25 հունվարի 2025 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ ներկայացնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ Փաշինյանը խոսել է «Իրական Հայաստանի» ռազմավարության մասին՝ շեշտադրելով Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հայ ինքնության պահպանությունը մնում է առաջնահերթություն, և ընդգծել Սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը երկրի զարգացման գործընթացներում։ Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին, պետական կառավարման համակարգի առկա խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով Կառավարության քայլերը մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |