25 հունվարի 2025 - 11:57 AMT
Թրամփը Դանիայի վարչապետից պահանջել է ԱՄՆ–ին փոխանցել Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ՝ պահանջելով Գրենլանդիան փոխանցել Միացյալ Նահանգներին, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպական կառավարությունների հինգ բարձրաստիճան պաշտոնյաների։

Աղբյուրները նշել են, որ զրույցն անցել է լարված մթնոլորտում։ Թրամփը հանդես է եկել ագրեսիվ և կոնֆլիկտային պահվածքով՝ մերժելով Դանիայի հետ համագործակցության որևէ առաջարկ։ Նրա միակ նպատակը եղել է աշխարհի ամենամեծ կղզու՝ ԱՄՆ-ին փոխանցումը։

Եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ սկզբում Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի մասին դիտարկվում էին որպես քաղաքական հնարք ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա ազդեցությունը մեծացնելու համար, սակայն այժմ նրանք վստահ են, որ ԱՄՆ նախագահի մտադրությունները կղզու անեքսիայի վերաբերյալ լուրջ են։

«Դանիացիները վախեցած են», — նշել է աղբյուրներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրենլանդիայի հնարավոր միացումը ԱՄՆ-ին կարող է հանգեցնել էկոլոգիական մարտահրավերների։ Կղզու սառույցների տակ գտնվում է լքված ամերիկյան ռազմաբազա, որը շահագործվել է միջուկային ռեակտորի միջոցով։ Տարածքի մաքրումը կարող է մեծ ռեսուրսներ և ժամանակ պահանջել։

Photo. AP