Փոխքաղաքապետ․ Որ գումար գրպանող լինեինք, ստվեր կվերացնե՞ինք![]() 25 հունվարի 2025 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով տրանսպորտի ոլորտում գումար գրպանելու վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին, ասել է, որ իր ղեկավարած կառույցը ցուցադրել է առավելագույն թափանցիկություն, ի տարբերություն ընդդիմության ենթադրությունների։ Նա այդ մասին խոսել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Գրիգորյանը նշել է, որ իրենց կառավարման օրոք ուղևորափոխադրումների ոլորտում ստվերից դուրս բերված տվյալների քանակը առավելագույնն է եղել՝ հավելելով, որ գումար գրպանող լինեին, ստվերը չէին վերացնի։ «Մենք որ գումար գրպանող լինեինք, ստվեր կվերացնեի՞նք, կասեի՞նք էսքան ստվեր կար, մենք վերացրել ենք։ Էդ ստվերից կսնվեինք: Արդեն ստիպված եմ այսպես բացատրել»,–ասել է պաշտոնյան։ Նա շեշտել է, որ այն իշխանությունը, որը նպատակ ունի ստվերից սնվել, երբեք թափանցիկություն չի ցուցաբերի։ «Այսինքն ինչ-որ մի տեղից ուզում եմ բան գողանամ, էդ սենյակում կամեռաներ եմ շարում, որ ամբողջը արձանագրվի: Դա՞ է տրամաբանությունը»,–ասել է նա: Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |