Աբրահամյան․ Բաքուն փորձելու է լուծել «ադրբեջանցի փախստականներին» ՀՀ հատվածներում տեղակայելու գաղափարը![]() 25 հունվարի 2025 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը, «սահմանազատման» իր ծրագրերը Հայաստանին պարտադրելով, միաժամանակ ձգտում է իրականացնել «ադրբեջանական փախստականների» տեղակայման ծրագրերը՝ ընտրելով ՀՀ տարածքում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր:: Նրա խոսքով՝ այդ ռազմավարական շրջաններն ակնհայտ են, և ադրբեջանական կողմը պարբերաբար ակնարկներ է անում դրանց մասին՝ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ «Գեղարքունիքի մարզը նրանց համար կարևոր նշանակություն ունի Սևանա լճի ռազմավարական դիրքի պատճառով, իսկ Սյունիքը՝ Նախիջևանը և Թուրքիան կապող ուղիների և հետագայում դրա ամբողջական վերահսկողության տեսանկյունից», - նշել է պատգամավորը։ Տիգրան Աբրահամյանը նաև նշել է, որ սահմանազատման թեման ինքնին բարդ և բազմաշերտ է, ինչի մանրամասները լայն հանրության համար ամբողջությամբ հասկանալի չեն։ Այս հանգամանքը, ըստ նրա, օգտագործվում է իշխանության կողմից երկրի առջև ծառացած սպառնալիքները թաքցնելու կամ դրանց բնույթը խեղաթյուրելու նպատակով։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |