Փաշինյան․ Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին

Փաշինյան․ Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է պետության և եկեղեցու փոխհարաբերություններին։ Նա նշել է, որ այս հարաբերությունները հիմնականում համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին՝ չնայած որոշ նրբությունների։

«Կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները, մեծ պատկերի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ»,–ասել է նա, գրում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ 2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն իրենից պահանջում էին, ասում էին, թե ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական եկեղեցին ունենա նոր կաթողիկոս։

«Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ ժողովուրդ կառավարության ինչ գործն է՝ կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց կաթողիկոս է, իմ ինչ գործն է։

Իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։ Հարց է՝ իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը կարևորել է եկեղեցու թափանցիկությունը և ընդգծել, որ օրենքի կիրառումը պետք է համընդհանուր լինի՝ անկախ վաճառվող ապրանքից։

Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը խոսել է «Իրական Հայաստանի» ռազմավարության մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---