Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ![]() 25 հունվարի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը պաշտոնապես դարձել է հունգարական «Պուշկաշ ակադեմիայի» խաղացող։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Հարությունյանի և «Պուշկաշ ակադեմիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, հայտնում է Արմենպրեսը։ Գեորգի Հարությունյանը ֆուտբոլային կրթությունը ստացել է ռուսական «Կրասնոդար»-ի ակադեմիայում։ Նա «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Նոր ակումբը՝ «Պուշկաշ ակադեմիան», ներկայումս զբաղեցնում է առաջին տեղը Հունգարիայի ֆուտբոլային առաջնության մրցաշարային աղյուսակում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |