Բագրատ սրբազան․ Հայտարարագրման համակարգի միջոցով փորձում են վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու

Բագրատ սրբազան․ Հայտարարագրման համակարգի միջոցով փորձում են վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու

PanARMENIAN.Net - «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը մտահոգություն է հայտնել հայտարարագրման համակարգի և հարկային փոփոխությունների հասցեագրման վերաբերյալ։ Նա այդ մասին խոսել է ուղիղ եթերում։

Սրբազանը հայտարարել է, որ հայտարարագրման համակարգի միջոցով փորձում են վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու՝ ազդեցություն ունենալով ոչ միայն տեղեկատվության, այլև տնտեսական, քաղաքացիական և անվտանգության ոլորտներում։

Ըստ նրա՝ քաղաքացիներին զրկում են գաղտնիության իրավունքից նույնիսկ անձնական տարածքում։

«Մուտք են գործում մարդկանց բանկային հաշիվներ, փորձում բոլոր առումներով վերահսկողություն հաստատել, տարբեր միջոցներով բռնաճնշումներ իրականացնել»,- ասել է սրբազանը։

Բագրատ Սրբազանը նաև խոսել է հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք ծանր ազդեցություն են ունենալու փոքր և միջին բիզնեսների վրա։

ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---