Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում լույս 26–ի գիշերը սպասվում է մինչև -6 աստիճան, 26–ի ցերեկը՝ +5․․․+7։