ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն

ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը հայտնել է, որ ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակի պահպանման հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։

Նա հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։ Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,- ասել է դիվանագետը ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։

Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:

Երևանում մեկնարկել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում է 50 մանկավարժ Հայաստանի 45-ից ավելի բնակավայրերից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---