ՄԻՊ-ը հորդորում է երեխաների մասնակցությամբ բուլինգի պատճառ դարձող նյութեր չտարածել![]() 27 հունվարի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ-ը կոչ է անում զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ դարձող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր տարածելիս անհրաժեշտ է գործել «լավագույնի շահի» և «մի՛ վնասիր» սկզբունքներով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ սոցիալական ցանցերում երեխաների մասնակցությամբ տեսանյութերի տարածումը շարունակվում է, ինչը հաճախ հանգեցնում է նրանց թիրախավորման և բուլինգի։ Նշվում է, որ դեպքերն արձանագրվել են ինչպես մշտադիտարկումների, այնպես էլ քաղաքացիների գրավոր և բանավոր դիմում-բողոքների ու թեժ գծի զանգերի միջոցով։ Շատ դեպքերում անձնական տվյալներն առանց երեխաների կամ նրանց օրինական ներկայացուցիչների թույլտվության են հրապարակվում, ինչը անթույլատրելի է և հակասում է օրենքներին։ Նշվում է, որ ռրեխաների անձնական տվյալների հրապարակումը կամ հանրայնացումը պետք է իրականացվի բացառապես միջազգային և ներպետական օրենսդրության պահանջների պահպանմամբ։ Մասնավորապես, պետք է խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով նախատեսված կանոնները։ ՄԻՊ-ը նաև շեշտել է հանրային իրազեկման և կրթական արշավների անհրաժեշտությունը, որոնք կբարձրացնեն հասարակության գիտակցությունն անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Ընդգծվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ ՄԻՊ-ը կարևորել է պետական իրավասու մարմինների, այդ թվում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետևողականությունը՝ նման դեպքերին պատշաճ արձագանքելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |