27 հունվարի 2025 - 14:04 AMT
Մետրոյում արդեն կարելի է վճարել բանկային քարտերով

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր, իսկ արդեն հնարավոր է ուղևորավճարներ կատարել բանկային քարտերի միջոցով՝ նոր հնարավորություններ ընձեռելով ուղևորներին։

Նշվում է, որ մետրոպոլիտենը շարունակում է գործել բնականոն ռեժիմով՝ մատուցելով հարմարավետ և արագ ուղևորափոխադրման ծառայություններ։ Ներկայացվել են նաև վերջին շաբաթվա վիճակագրական տվյալները։

Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մետրոպոլիտենն ընդունել է 411,412 ուղևոր։ 2910 շարժակազմ դուրս է բերվել գիծ, որոնցից՝ 808-ը՝ երեքվագոնանի, 1078-ը՝ երկուվագոնանի, 1024-ը՝ մեկվագոնանի։ Կատարողականության ցուցանիշը կազմել է 100․1%։