Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել![]() 27 հունվարի 2025 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի: Հունվարի 25-ին, 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա, հայտնում էShamshyan.com –ը Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները տվյալ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին, էլեկտրական մալուխով կախված պահարանի դռնակից։ Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններվ՝ ինչպես մահացածը, այնպես էլ ահազանգած անձը ծառայել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |