Եվրամիությունը հայտարարել է, որ Բելառուսի նախագահական ընտրությունները չեն եղել ազատ և արդար, ընդգծելով պատժամիջոցային ճնշումները շարունակելու մտադրությունը։ Այս դիրքորոշումն ներկայացվել է ԵՄ դիվանագիտական ծառայության կողմից։
«Այսօրվա կեղծված ընտրությունները Բելառուսում ոչ ազատ են, ոչ էլ արդար։ Բելառուսի ժողովուրդը արժանի է իսկական ձայնի՝ որոշելու, թե ով պետք է ղեկավարի իր երկիրը», – նշված է արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունում։
ԵՄ կարծիքով՝ Բելառուսում խախտվում են մարդու իրավունքները, սահմանափակվում են քաղաքական գործընթացին մասնակցելու և անկախ մեդիային հասանելիության հնարավորությունները։
Հայտարարությունում նաև կոչ է արվում Մինսկին «անմիջապես և առանց նախապայմանների ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ ավելի քան հազար կամայականորեն ձերբակալվածներին, ներառյալ Եվրամիության ներկայացուցչության աշխատակցին»։
Եվրամիությունը մտադիր է շարունակել սահմանափակող միջոցառումների կիրառումը պաշտոնական Մինսկի դեմ՝ միաժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, արտաքսված ժողովրդավարական ուժերին և Բելառուսի մշակույթին։
«Երբ Բելառուսը կընտրի ժողովրդավարական անցման ուղին, ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկրին՝ տնտեսության կայունացման և ինստիտուտների բարեփոխման գործում», – ասված է հայտարարությունում։
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է քվեների 86․82% տոկոսը՝ 85․7% մասնակցության պայմաններում։