Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԵՄ-ին Հայաստանի ինտեգրումը![]() 27 հունվարի 2025 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն ընդգծել է Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրման կարևորությունը՝ շեշտելով երկրում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը, հայտնում է Արմենպրեսը: «Լիովին աջակցում ենք ԵՄ-ին Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը։ Սակայն այդ գործընթացին խանգարող գործոններ կան, օրինակ՝ ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչպես նաև՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Եվրամիության հետագա ինտեգրման խորությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչի են պատրաստ հայերը և ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել։ Շատ կարևոր է, որ բարեփոխումները շարունակվեն ոչ թե ԵՄ-ի համար, այլ հենց հայ ժողովրդի համար։ Դրանք կդարձնեն Հայաստանը ավելի դիմակայուն և կուժեղացնեն հասարակությունը։ Մենք պատրաստ ենք խրախուսել հայերին շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին խոսեցինք»,–ասել է նա։ Հալլա-Ահոն հավելել է, որ Հայաստանը պետք է աստիճանաբար նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելի սերտ ինտեգրվելու համար եվրոպական կառույցներին։ «Մեր քննարկումներից պարզ դարձավ, որ հայերը պատրաստ են շարժվել այդ ուղղությամբ։ Ուստի, եվրոպական ինտեգրման գործընթացը և Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալը պետք է ընթանան զուգահեռ։ Ֆինլանդիան, լինելով նախկինում Ռուսական կայսրության մաս, լավ հասկանում է Հայաստանի մարտահրավերները»,–ասել է պաշտոնյան։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացին՝ նա կարևորել է, որ Եվրամիությունը շարունակաբար ապահովի մոնիթորինգային առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ լարվածության թուլացման և փոքրածավալ սրացումների կանխարգելման նպատակով։ «Բացի այդ, անհրաժեշտ է մշտական լուծում գտնել Հայաստանի և նրա բոլոր հարևանների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Մենք այս հարցերը բարձրաձայնելու ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր երկկողմ բանակցություններում»,–ասել է Հալլա-Ահոն։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |