27 հունվարի 2025 - 17:21 AMT
Փաշինյան․ Միջին աշխատավարձն աճել է 156,000 դրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2018–ից ի վեր միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով։

Նա 2024–ի տվյալները համեմատել է 2018–ի տվյալների հետ

«2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ: Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով»,–ասվում է գրառման մեջ։