Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը![]() 27 հունվարի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է Sputnik Արմենիան։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Նա աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական ու միջազգային ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ Արմեն Դուլյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 26-ին՝ Երևանում։ Նա կրթություն է ստացել Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսի ավարտից հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Երկու տարի ծառայելուց հետո վերադարձել է Երևան, որտեղ աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում՝ թարգմանչի պաշտոնով։ Միաժամանակ հեռակա ուսուցմամբ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2014-2016 թվականներին «Առավոտ» օրաթերթում հրապարակել է հրապարակախոսական հոդվածաշար։ 1992-1993 թվականներին եղել է պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։ Այս պաշտոնից ազատվել է նախարարի հետ միաժամանակ։ 1994 թվականից «Ազատություն» ռադիոկայանի համար սկսել է պատրաստել ռադիոռեպորտաժներ Երևանից։ 1995 թվականին աշխատանքի է անցել ռադիոկայանի Մյունխենի կենտրոնակայանում որպես ռադիոմեկնաբան, իսկ 2005 թվականին՝ Պրահայի կենտրոնակայանում։ 2005 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ռադիոկայանի երևանյան գրասենյակ, որտեղ աշխատել է մինչև 2008 թվականը։ Այդ ժամանակից քիչ անց հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սկսել է վարել «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ 2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում, որտեղ մեկնաբանում էր միջազգային լուրերը և վարում լուրերի գլխավոր թողարկումները։ Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունից ստացած աշխատանքի առաջարկի շրջանակում հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում։ 2019 թվականից համագործակցել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ՝ ստեղծելով ամենօրյա հեղինակային ռադիոհաղորդումներ։ PAN-ի խմբագրությունը ցավակցում է մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |