ՄՊՀ նախագահ․ Իրական մրգային օղի արտադրողներին նախատեսում ենք տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով

ՄՊՀ նախագահ․ Իրական մրգային օղի արտադրողներին նախատեսում ենք տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել մրգային օղու շուկայի խնդիրներին՝ նշելով դրանց լուծման նոր մոտեցումներ։ Նա շեշտել է, որ մրգային օղու շուկան բախվել է մի շարք մարտահրավերների՝ ներառյալ կեղծ արտադրանքի տարածումը։

«Մրգային օղիների արտադրության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի օգտագործվում են ցորենի կամ այլ սպիրտներ՝ համահոտային հավելումներով, ինչը խնդիրներ է առաջացնում ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների մոտ»,- նշել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Հիմնվելով այս խնդիրների վրա՝ Գևորգյանը ներկայացրել է նոր լուծում. նախատեսվում է սուբսիդավորում տրամադրել իրական մրգային օղի արտադրողներին՝ ակցիզի չափով։

«Բոլոր այն ընկերությունները, որոնք կպնդեն, որ իրենք արտադրում են մրգային օղի և կհամապատասխանեն որակի ստանդարտներին, կստանան այդ ակցիզի չափով սուբսիդավորում պետության կողմից։ Սրանով իրական մրգային օղի արտադրողի համար ակցիզը դարձնում ենք մատչելի, բայց միևնույն ժամանակ կանխում ենք կեղծարարությունը, օրինակ՝ համ ու հոտ տված ցորենի օղին մրգային օղու տակ ծախելու մոտիվացիան վերացնում ենք»,- հավելել է նա։

Գևորգյանը նաև հայտնել է, որ այս առաջարկը նախատեսվում է լայն քննարկման դնել առաջիկայում, որպեսզի այն ընդունվի և նպաստի ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանությանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---