ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Շարունակվում է Ադրբեջանի նախագահի այցը Սանկտ Պետերբուրգ: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» Հեյդար Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ երեկ կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Երկու պետությունների ղեկավարների զրույցը շարունակվել է երկու ժամից ավել: Բանակցությունների ավարտին Ալիեւը հայտնել է լրագրողներին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ: Նա ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը Կովկասում գոյություն ունեցող շատ խնդիրների լուծումը կապում է հատկապես Ռուսաստանի հետ: Նախագահները մասնակցել են Ադրբեջանի տարածքում ծնված պարսիկ բանաստեղծ Նիզամու հուշարձանի բացման արարողությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---