Զելենսկին կոչ է արել ճնշում գործադրել Պուտինի վրա և խաղաղությունը մոտեցնել ուժով

Զելենսկին կոչ է արել ճնշում գործադրել Պուտինի վրա և խաղաղությունը մոտեցնել ուժով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, որոնք վերաբերում էին խաղաղ բանակցությունների հնարավորությանը։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։

Պուտինի խոսքերին արձագանքելով՝ Զելենսկին ընդգծել է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի միջոցով։ Նա մերժել է ռուսաստանյան նախագահի առաջարկը, գրում է Lenta.ru-ն։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների, սակայն պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա կրկնել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ Ուկրաինայում միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն Ռադան է։ Նրա խոսքով՝ քննարկման պայմանները պետք է հիմնված լինեն ճակատում ստեղծված ներկայիս իրավիճակի վրա։

«Մենք պետք է գործենք համահունչ իրավճռական՝ բոլորը, ովքեր բավականաչափ քաջություն ունեն հավատալու խաղաղությանը և այն մոտեցնելու ուժի շնորհիվ», — նշել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---