ՄՏՍ-ը յոթով կրճատել է իր տարածաշրջանային բաժանմունքների քանակը

PanARMENIAN.Net - «Բջջային ՀեռաՀամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն, որը ՌԴ բջջային կապի խոշորագույն օպերատորն է, յոթով նվազեցրել է տարածաշրջանային բաժանմունքների քանակը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:



Մասնավորապես, փակվել են Սանքտ Պետերբուրգի, Պրիմորսկի ու Կրասնոդարի մարզերի, Նովոսիբիրսկի ու Սվերդլովսկի մարզերում, ինչպես նաեւ Նիժնի Նովգորոդում ու Սամարայում գտնվող մասնաճյուղերը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բաժանմունքները փակվել են կառավարման կառուցվածքի պարզեցման ու միմյանց կրկնող վարչական գործառնությունների նվազեցման նպատակով:



Ընկերությունում գործում է կառավարման մակրոտարածաշրջանային կառուցվածքը, եւ այն քաղաքներում, որտեղ գտնվում է այս կամ այն մակրոտարածաշրջանի կենտրոնակայանը, քաղաքային բաժանմունքները փակվում են, սակայն անձնակազմի քանակի վրա դա չի անդրադարձել:



ՄՏՍ-ը խոշորագույն ՌԴ բջջային կապի խոշորագույն օպերատորն է (ապրիլի արդյունքներով շուրջ 97,4 մլն օգտվողների, հաշվի առնելով «դուստրերին» Ուկրաինայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում եւ Բելառուսում):

ՄՏՍ-ի հիմնական բաժնետերը «Սիստեմա» ԱՖԿ-ն է , որը 52,8 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, ազատ շրջանառության մեջ է բաժնետոմսերի 46,7 տոկոսը: Ընկերության եկամուտը 2008թ. US GAAP կազմել է 1,93 մլրդ դոլար, շահույթը` 10,245 մլրդ դոլար:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---