Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումն ԱԺ-ում տեղի կունենա հունվարի 30–ին![]() 29 հունվարի 2025 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումն ԱԺ-ում տեղի կունենա հունվարի 30–ին։ Բուն քննարկմանը մասնակցելու է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների 16 հարազատ, ովքեր հարցեր կուղղեն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և Առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից, հայտնում է «Ազատությունը»։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանն ասել է, որ ծնողների որոշումն է, որ փակ քննարկմանը մասնակցի 16 ծնող, որպեսզի իրենց հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի: «Իմ կարծիքով՝ որ շատ չլինեն, որ աղմուկ-աղաղակ չլինի։ Երբ շատ մարդ է լինում, փորձը ցույց է տվել, որ բոլորը սկսում են խոսել և խանգարել, ինչը հետո դառնում է անկառավարելի։ Դրա համար որոշել ենք, որ կոնկրետ քանակով մարդիկ հարցեր ուղղեն։ Անձնավորված բաներ չեն լինելու, համակարգված հարցերը վերաբերելու են ԴՆԹ փորձաքննություններին, անհետ կորածների որոնողական աշխատանքներին», - ասել է Ղուկասյանը։ Նա նաև նշել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են հատուկ զեկույցներով ներկայացնել, թե պետական մարմիններն ինչ աշխատանքներ են կատարել վերջին չորս տարիների ընթացքում՝ անհետ կորած զինվորներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավելի վաղ, Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ քննարկման ընթացքում հատուկ զեկույցով հանդես է գալու նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ևս մասնակցելու են այս հանդիպմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |