Վրաստանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան![]() 30 հունվարի 2025 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Բոճորիշվիլիի այցը պաշտոնական է, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |