18–ամյա Գրիգորյանը Մոսկվայում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել սպայի սպանության նախապատրաստման գործով![]() 30 հունվարի 2025 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի զինդատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 18–ամյա Գագիկ Գրիգորյանին Կուրսկից, որն անցնում է զինվորականի սպանության նախապատրաստման գործով։ 2-րդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանի դատավոր Ռոման Կիֆորենկոն «Ձախ սոցիալիստական գործողություն» շարժման 18-ամյա ակտիվիստ Գագիկ Գրիգորյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման և 40 հազար ռուբլու չափով տուգանքի, հայտնում է «Մեդիազոնա»–ն։ Դատավարությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ուստի անհայտ է, թե ինչ ժամկետ էր պահանջում դատախազությունը Գրիգորյանի համար՝ լսումների փուլն անցել է առանց ունկնդիրների և լրագրողների: Կուրսկից 18-ամյա ակտիվիստը մեղադրվել է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով՝ պետական դավաճանություն (ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդված), ահաբեկչության նախապատրաստում (30-րդ հոդվածի 1-ին մաս, 205-րդ հոդվածի 2-րդ մաս), ահաբեկչական համայնքի մասնակցություն (205.4-րդ հոդվածի 2-րդ մաս), պայթուցիկ նյութերի պահպանում (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) և պայթուցիկ սարքի մաքսանենգություն (226.1-րդ հոդվածի 3-րդ մաս): Գրիգորյանը կալանավայրից իր նամակներից մեկում գրել է, որ իրեն մեղադրել են «ռուսական բանակի փոխգնդապետի լիկվիդացիայի նախապատրաստման մեջ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |