ԵՄ երկրները կոչ են անում Եվրահանձնաժողովին պաշտպանել ընտրությունները միջամտությունից![]() 30 հունվարի 2025 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 12 երկիր, ներառյալ Ֆրանսիան ու Գերմանիան, Եվրահանձնաժողովին կոչ են արել կիրառել «թվային ծառայությունների մասին» օրենքի դրույթները՝ ապահովելու առաջիկա եվրոպական ընտրությունների ամբողջականությունն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար: Նամակում, որը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սլովենիայի և Իսպանիայի եվրոպական հարցերով նախարարները, ընդգծվում է ԵՄ հատուկ մարմին ձևավորելու կարևորությունը, որը կզբաղվի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին հակազդելով, գրում է «Ազատությունը»։ «Առանցքային ընտրական իրադարձությունների ժամանակ հանրային բանավեճերին օտարերկրյա միջամտության և ապակառուցողական միջամտությունների աճող սպառնալիքներն ուղղակի մարտահրավեր են մեր կայունությանն ու ինքնիշխանությանը», - ասված է նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը: «Վերջին միջադեպերը շտապ ու համատեղ գործողություններ են պահանջում ԵՄ-ում առաջիկա ընտրությունները պաշտպանելու համար», - ասված է նամակի մեջ: ԵՄ դիվանագետները նշել են, որ հիմնական մտահոգությունները կապված են Ռուսաստանի և Չինաստանի միջամտության, ինչպես նաև այլ միջադեպերի հետ: Գերմանիայում փետրվարի 23-ին նախատեսվում են արտահերթ ընտրություններ: Նախորդ շաբաթ X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը ներկա է գտնվել Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցության նախընտրական միջոցառմանը՝ վերջին շաբաթների ընթացքում արդեն երկրորդ անգամ աջակցություն ցուցաբերելով քաղաքական այդ ուժին: Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |