Նախարար․ Գիտական ոլորտում աշխատավարձերը 2021–ի համեմատ առնվազն կրկնապատկվել են

Նախարար․ Գիտական ոլորտում աշխատավարձերը 2021–ի համեմատ առնվազն կրկնապատկվել են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով գիտության ոլորտին, նշել է, որ 2025–ի հունվարից ավելացել են գիտության ոլորտների աշխատողների աշխատավարձերը։ Նա օրինակ է բերել լաբորանտ-ճարտարագետի աշխատավարձը, որն ատեստավորման ներդրումից առաջ ստանում էր 67,300 դրամ, իսկ 2025թ. հունվարից՝ արդեն 138,300 դրամ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են ըստ գործող ատեստավորման տարակարգի և դրա արդյունքում առնվազն ունեն աշխատավարձերի կրկնապատկում 2021 թվականի նկատմամբ, իսկ պաշտոնների և տարակարգերի համար նույնիսկ աշխատավարձը քառապատկվել է։

Ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետի աշխատավարձը 76,000 դրամից փուլերով աճել է և 2025թ. հունվարի 1-ից դարձել 179,000 դրամ։

Նշվել է նաև, որ ավագ գիտաշխատողը, որը 2021–ին ստանում էր 99,000 դրամ, այժմ ստանում է 343,000 դրամ, առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021-ին կազմել է 114,300 դրամ, ներկայումս հասել է 443,800 դրամի։ Գլխավոր գիտաշխատողը, որը 2021-ին ստացել է 138,100 դրամ, այժմ վարձատրվում է 552,900 դրամով։

Անդրեասյանն ասել է, որ 2023 թվականին Հայաստանում գրանցվել է գիտական հրապարակումների պատմականորեն ամենամեծ ծավալը միջազգային հեղինակավոր պարբերականներում։

Նա հավելել է, որ գիտական հրապարակումների ծավալը տարեցտարի ավելանում է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---