Մանկամսուրի ծառայությունների հասանելիությունը կընդլայնվի![]() 30 հունվարի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման նոր ծրագիր կմեկնարկի՝ կվերանայվի մսուրի տարիքային շեմը։ Ծրագիրը կառավարության նիստում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Փորձնական ծրագրի համար կընտրվի 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսեն 6-12 ամսական երեխաների մեկ խմբի կրթության ծրագիրը, Վանաձորում և Գյումրիում կլինեն 2-ական, Հրազդանում՝ մեկ հաստատություն, որտեղ արդեն երեխաները, մեկ տարեկանից սկսած, մսուրի ծառայությունից կօգտվեն։ «Նախատեսվում է 10 խմբի շրջանակներում՝ մոտ 200 երեխայի համար ,նոր ծրագիր մեկնարկել, որը իրականացվելու է մի շարք համայնքներում։ Համայնքներն ու հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում»,- ասել է նախարարը։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կհատկացվի պետբյուջեից։ Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ մեծացել է մանկապարտեզներում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը՝ հասնելով մոտ 82,000–ի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |