UNLIM Basic. Անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով![]() 30 հունվարի 2025 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Viva-ի UNLIM Basic սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից: Աշխարհում կատարվող իրադարձություններին հետևելու, երաժշտություն ունկնդրելու, տարատեսակ տեսանյութեր դիտելու և տարբեր մեսենջերներով հաղորդակցվելու առումով համացանցն անգերազանցելի գործիք է՝ իր անսահմանափակ հնարավորություններով: Ժամանակակից աշխարհում ինտերնետն արդեն ոչ թե պարզապես կապի միջոց է, այլ կենսական անհրաժեշտություն։ Viva-ն հոգում է, որպեսզի ապահովի նաև այդ ամենից անկաշկանդ օգտվելու հնարավորություն:
Բաժանորդների նախասիրություններն ու կարիքներն ուսումնասիրելով՝ ընկերությունը շարունակաբար մշակում է լուծումներ, որոնք ապահովում են ազատ և անսահմանափակ կապ՝ ավելի հասանելի դարձնելով առցանց հաղորդակցումը, ինքնակրթությունը և ժամանցը։ Այսպես է մշակվել նաև UNLIM Basic սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլևս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին և օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների: «Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից և նախընտրում են ինտերնետը՝ հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, և մենք մշտապես արձագանքում ենք նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից: Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարևորում են հարմարավետ, հասանելի և ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: UNLIM Basic սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: Սակագնային պլանը ներառում է՝ · անսահմանափակ ինտերնետ · 200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաև 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր · հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10,000 ներցանցային րոպե խոսելաժամանակ: Սակագնային պլանի արժեքը 3500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար: Ինչպե՞ս ակտիվացնելUNLIM Basic-ը: Կանխավճարային տարբերակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*3500# հրահանգը, իսկ հետվճարայինը՝ «Արագ» ծառայությամբ (*198*3500#) կամ այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |