ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման զոհերի հարազատներին![]() 30 հունվարի 2025 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այդ մասին ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Հայաստանը սատարում է Միացյալ Նահանգների ժողովրդին»,- ասվում է գրառման մեջ։ Վաշինգտոնի օդում բախվել են American Airlines-ի ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը։ 60 ուղևոր տեղափոխող և անձնակազմի չորս անդամով ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ռազմական ուղղաթիռում 3 զինվոր է եղել։ Ինքնաթիռը մեկնել էր Ուիչիտայից (Կանզաս) և պետք է վայրէջք կատարեր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում Ոստիկանությունից հայտնել են, որ հայտնաբերվել է 18 մարմին, սակայն զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռևս չկան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |