30 հունվարի 2025 - 18:49 AMT
Փաշինյան. Առանձնացնում ենք ՀՀ-ի պատրաստակամությունը՝ Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կարևորել է, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականությունը:

«Այս համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ»,- ասել է նա, հայտնում է1lurer.am –ը։

Նա նաև ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինիքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:

«Այս համատեքստում ընդգծել ենք ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի ու Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։