Կոբախիձե․ Կարող ենք միասին հոգալ մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության համար

Կոբախիձե․ Կարող ենք միասին հոգալ  մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության համար

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձենվարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Թբիլիսին ու Երևանը երկար տարիների բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունեն, որոնք վերաճել են ռազմավարական համագործակցության։

«Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծում սերտ համագործակղության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության համար»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am –ը։

Նա նշել է, նաև, որ երկու երկրների միջև զարգացումները նաև ազդակիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:

Ըստ նրա՝ Հայաստան-Վրաստան գործընկերությունը մեծ կարևորություն ունի տարածաշրջանի անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման առումով։

Կոբախիձեն վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել մեր լավագույն ջանքերն այս ասպարեզում նաև հետայսու։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային ամբողջականությունն, անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում պաշտպանելու համար»,-նշել է Վրաստանի վարչապետը։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

 Ուշագրավ
---