Վարչապետը Կոբախիձեին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մանրամասները

Վարչապետը Կոբախիձեին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մանրամասները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, Երևանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, նրան է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մանրամասները։

«Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա կրկին հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանը հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

 Ուշագրավ
---