ԼՂՀ նախագահը շնորհավորել է Արկադի Տեր-Թադեւոսյանին 70-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին լրացել է Արցախի Հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) 70 տարին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լեգենդար գեներալին հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Արցախի ողջ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի առթիվ: 70 տարին լավ առիթ է արժեւորելու անցած ուղին: Եվ Դուք արժանիորեն իրավունք ունեք հպարտանալու Ձեր ապրած կյանքով ու գործունեությամբ, հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ: Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախի ազատագրման եւ Հայոց բանակի կազմավորման ու հզորացման գործում: Ձեր խիզախությունն ու սխրանքը հայրենասիրության վառ օրինակ են մատաղ սերնդի համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք: Հաջողություններ Ձեզ եւ ամենայն բարիք»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---