Եվրոպայի խորհուրդը կքննարկի թուրք-մսխեթացիների խնդիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Եվրոպայի Խորհրդի նիստին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կդիտարկվեն թուրք-մսխեթացիներին հայրենի հողը վերադարձնելու եւ այդ ճանապարհին առկա խնդիրները վերացնելու վերաբերյալ միջոցները:



Ինչպես հայտնել է Ադրբեջանի թուրք-մսխեթացիների ընկերակցության` «Վաթանի» նախագահ Իբրահիմ Բուրհանովը, Ստրասբուրգում առաջիկա քննարկումները շրջադարձային կդառնան թուրք-մսխեթացիների վերադարձի գործում:



2000թ. Եվրոպայի Խորհուրդ մուտք գործելիս Վրաստանը պարտավորվեց թուրք-մսխեթացիներին անպայմանորեն վերադարձնել նրանց մշտական բնակության վայրեր, որտեղից նրանք աքսորվել էին 1944-ին: Մսխեթացիները հիմնականում բնակվում էին Քվեմո-Քարթլի շրջանում, որը սահմանակից է հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանին: Ադրբեջանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում, որպեսզի վերադարձող մսխեթացիներին բնակեցնեն հենց Ջավախքում, սակայն Թբիլիսին դեռեւս դեմ է այդ ծրագրին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---