Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը![]() 1 փետրվարի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի բնակիչները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հայտնում է Aysor.am-ը։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը կոչ է արել քաղաքացիներին վճարել միայն 100 դրամ՝ ընդգծելով, որ դա նրանց սահմանադրական իրավունքն է։ «Եթե զգում եք, որ օրենքի խախտում է լինում, ուղիղ եթեր մտեք, տեղեկացրեք»,- ասել է նա՝ միաժամանակ հորդորելով վարորդների հետ վեճերի մեջ չմտնել։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ 30-օրյա օգտագործման լրացուցիչ ժամկետը կգործի մինչև փետրվարի 28-ը՝ ներառելով նաև այն փաթեթները, որոնք ձեռք են բերվել, սակայն ուշ են ակտիվացվել։ Նրա խոսքով, այս որոշման հիմքում ֆինանսական դրդապատճառներ չկան, այլ նպատակն է քաղաքացիներին առավել սահուն ներգրավել միասնական տոմսային համակարգի մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |