ՀՀԿ-ն կուսակցություններին առաջարկում է ընտրության գնալ «Հանուն Երեւանի» միասնական կոչով

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը, խոսելով Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների մասին, նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության կարեւորագույն հիմքերից են, եւ մայրաքաղաքում սկսված նախընտրական քարոզարշավը նորմալ հունով է ընթանում:



ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով, շատ կարեւոր է, որպեսզի քաղաքային վարչակազմի ընտրության նոր համակարգին անցնելը սահուն ընթանա: Նա նաեւ կարծում է, որ նախընտրական խոստումները պետք է հիմնվեն իրականում իրագործվող ծրագրերի վրա: «Մեր բնակչությունը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որն առավել իրատեսական խոստումներ կտա եւ որը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձ ունի: Միաժամանակ շատ կարեւոր է, որպեսզի մեր նախընտրական խոստումներն իրական հիմք ունենան եւ իրականացման ենթակա լինեն»,- ընդգծել է նա:



Խոսելով կուսակցության վարկանիշի եւ չհամընկնող կանխատեսումների մասին` Արայիկ Հովհաննիսյանը նշել է, որ բացի սոցիոլոգիական հարցումներից, որոնք հայտնի է, թե ինչպես են անցկացվում, գոյություն ունի նաեւ իրական պատկերն արտացոլող պաշտոնական վիճակագրություն:



Կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որոնք մասնակցելու են գալիք ընտրություններին, ՀՀԿ ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն իր գործընկերներին կոչ արեց հանդես գալ «Հանուն Երեւանի» միասնական կոչով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---