Առաջիկա ամիսներին սուրճը ՀՀ–ում կթանկանա 20-30%-ով․ Շոկոլադի գինը ևս կբարձրանա![]() 1 փետրվարի 2025 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ–մայիս ամիսներին։ Այդ մասին ասել է սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8 հազար դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5 ու կես հազար դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։ «Այսինքն` ամենաուշը 2-3 ամիս անց Հայաստանում սուրճը 20-30 %–ով կթանկանա։ Ով ունի հին խմբաքանակ, կարող է ներկայիս գինը պահել մինչև նոր խմբաքանակի ստացումը։ Թանկացումը կտարածվի բոլոր տեսակի սուրճերի վրա։ Գնաճ նկատելի կլինի նաև շոկոլադի շուկայում, մոտ երկու անգամ թանկացում կնկատվի»,–ասել է Հովսեփյանը։ Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։ Նույն իրավիճակն արձանագրվել է նաև կակաոյի շուկայում։ Կակաոյի գլխավոր արտադրող Կոտ դ’Իվուարի Հանրապետությունում նույնպես եղանակային փոփոխությունների հետևանքով արտադրության ծավալները նվազել են, ինչն էլ բերել է կակաոյի գնի բարձրացման։ Հովսեփյանը նշել է, որ «Արաբիկա» տեսակի սուրճի վաճառքը իրականացվում է Նյու Յորքի բորսայում, մինչդեռ «Ռոբուստան» առևտուր է իրականացվում Լոնդոնում։ Սուրճի գները որոշվում են հենց այս երկու բորսաների կողմից։ Ըստ Հովսեփյանի, խոշոր խաղացողները օգտվում են ստեղծված իրավիճակից՝ արհեստականորեն բարձրացնելով գները՝ գերշահույթ ստանալու նպատակով։ Նա հավելել է, որ 1972 թվականից ի վեր սուրճի նման կտրուկ թանկացում չի արձանագրվել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |