Ուկրաինայի Ռադայի պատգամավորն ասել է, թե Բաքուն պետք է «իրական պատիժ սահմանի Ռուբեն Վարդանյանի» համար![]() 1 փետրվարի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահ Աննա Սկորոխոդը ֆեյսբուքյան իր էջում մեղադրանքներ է տեղացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հասցեին, որի շինծու դատավարությունն է ընթանում Բաքվում, և հորդորել Բաքվին «իրական պատժաչափ սահմանել Վարդանյանի» համար։ Նրա խոսքով՝ Վարդանյանը մեղավոր է «ոչ միայն Ղարաբաղում իր գործունեության, այլև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան և 21-րդ դարի գլխավոր բռնապետին ֆինանսավորելու համար»։ «Եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ուկրաինան նրա դեմ արդեն պատժամիջոցներ են առաջարկել կամ սահմանել, ապա Ադրբեջանը պետք է Վարդանյանին իրական պատժաչափ սահմանի։ Նա բազմիցս և տարբեր երկրներում ապացուցել է, որ արժանի է դրան»։ Սկորոխոդը այն պատգամավորների (Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից և Ռումինիայից) ցանկում էր, որոնք դիմել էին Նոբելյան կոմիտեին՝ պահանջելով, որ Վարդանյանին հանեն խաղաղության դափնեկրի հավակնորդների ցանկից, սակայն Նոբելկյան կոմիտեն մերժել էր։ Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |